Լեգենդը վերադառնում է
Rocco-ն առաջին անգամ հայտնվեց անցյալ դարի վաթսունականներին, իսկ հետո հանկարծակի անհայտացավ՝ կարծես սուզվելով ընդհատակ, որպեսզի 2014 թվականին նորից վերադառնա համաշխարհային հարթակ արդեն rocco by Rodenstock հավաքածուով։ Ռետրո ոճի և գերժամանակակից նյութերի կիրառման շնորհիվ այս շրջանակները կարճ ժամանակում դարձան հայտնի ամենախստապահանջ նորաոճների շրջանում։ Դեղին եզրագծումն այս շրջանակների տարբերակիչ առանձնահատկությունն է, որը յուրաքանչյուր ակնոցին հաղորդում է ուրույն անհատականություն։
Roberto Cavalli շրջանակների հավաքածուները իտալական Marcolin ընկերության վառ, շռայլ, էքստրավագանտ նմուշներ են՝ նախագծված անկախ և խիզախ կանանց համար, ովքեր սովոր են գտնվել ուշադրության կենտրոնում և իրենց վրա սևեռել շրջապատողների հիացած հայացքները: Կանացի նոր շրջանակներում կատարելապես բալանսավորված են նրբագեղ դիզայնն ու Marcolin-ի փորձառու վարպետների տեխնիկան։
Porsche Design ակնոցները ֆունկցիոնալության և բարձրորակ շքեղության ներդաշնակ համադրությունն են։ Արտակարգ, մինիմալիստական և ժամանակին «չենթարկվող» հավաքածուները տարբերվում են նաև իրենց նորարարական ստանդարտներով։ Տեխնիկական նորարարությունն ու բարձրորակ արտադրությունը համապատասխանում են ամենաբարձր տեխնոլոգիական չափանիշներին։
Montblanc բրենդը, որն իր անունը ստացել է ի պատիվ Եվրոպայի ամենաբարձր գագաթի, հայտնի է որպես բարձրակարգ աքսեսուարներ արտադրող ընկերություն։ Montblanc-ի շրջանակների եւ արևային ակնոցների հավաքածուն, ընկերության մյուս լյուքս դասի աքսեսուարների նման, պահպանել է բրենդին բնորոշ ոճը, որն ընդգծվում է դրանցում տարբեր տարրերի օգտագործմամբ։ Բրենդի առավել հայտնի տարրը աստղն է։ Բոլոր մոդելները պատրաստված են ժամանակակից նյութերից` հատուկ մետաղական համաձուլվածքներից, դիմացկուն պողպատից եւ տիտանից։
MiraFlex իտալական բրենդը արտադրում է շրջանակներ՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար։ Այն արտացոլում է իտալական արտադրանքի ձեռագիրը՝ ճկուն և ապահով պլաստիկ շրջանակներ առանց մետաղական մասերի (Flexible& Safe)։ Պատրաստման ընթացքում մասնագետները հաշվի են առնում երեխայի գլխի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները։ MiraFlex-ը հանդիսանում է ամենաապահով տարբերակը՝ երեխայի տեսողության համար։ MiraFlex շրջանակների ամբողջ հավաքածուն հակաալերգիկ է, չի պարունակում լատեքս և պատրաստված է ճկուն ու չկոտրվող նյութից։ Ավելի քան 20 տարի է, որակական հատկանիշներով այն իր տեղը չի զիջում միջազգային շուկայում։
Նրբաճաշակ բոլոր առանձնահատկություններով
Ինչպես Mercedes-Benz ավտոմեքենաները, այնպես էլ Mercedes-Benz Style շրջանակները դիզայնի և նորարարության համադրումն են։ Դա արտացոլվում է նորարարական նյութերի, գունային զուգորդումների, ձևերի և կառուցվածքների համադրություններում։ Mercedes-Benz-ն ու Rodenstock-ը մարմնավորում են գերմանական վարպետության, սովորույթների ու որակի ամենաբարձր մակարդակները։ Mercedes-Benz Style հավաքածուն իր մեջ համատեղում է շքեղությունն ու բացառիկությունը՝ ապահովելով այն կրելու գերազանց հարմարավետության զգացողություն։
Հիանալի, ոչ ավանդական և նորաոճ․ Marimekko-ն ներկայացնում է իր վերջին օպտիկական հավաքածուն։ Դրանց համարձակ, դրական գծերը վերաիմաստավորվում են ֆիննական դիզայներական դպրոցի կենսունակ ոճի ու եզակի երանգների կիրառմամբ։ Ընդհանրապես Marimekko-ն իր բոլոր հավաքածուներում օգտագործում է դասական ոճն ու երանգները։
Just Cavalli-ն ժամանակակից նորաձևության ասպարեզում ամենապայծառ դիզայներներից մեկն է։ Նրա ոճը իսկական գունավոր, զգացմունքային ու երևակայական հրավառություն է հիշեցնում։ Just Cavalli-ի օպտիկական շրջանակների հավաքածուն արտացոլում է դիզայների ինքնատիպ ոճն ու պատկերացումները։ Դասական ոճի վերաիմաստավորում վառ գույներով, անսովոր համադրություններով և անկրկնելի իտալական որակով․ ահա ամենը Just Cavalli-ի շրջանակների ու արևային ակնոցների մասին։
Օրիգինալ երանգներն ու համարձակ, վառ գույները հանդիսանում են Joules eyewear հավաքածուի հիմնական բաղադրիչները: Մանրակրկիտ ուշադրություն դարձնելով դետալներին, Joules-ի ապրանքանշանների նապաստակները կարելի է նշմարել շրջանակի անկյուններում ու քթի բարձիկներին: Little Joule հավաքածուի օպտիկական շրջանակները իրենցից ներկայացնում են մեծահասակների համար նախատեսված շրջանակների ավելի փոքր չափսերով տարբերակները։ Վառ, կենսունակ գույներով և ավանդական երանգներով յուրահատուկ համադրությունները Joules eyewear կրողներին իսկապես առանձնացնում են ընդհանուրից։
Jil Sander բրենդը ժամանակակից շքեղության խորհրդանիշն է։ Շրջանակների նոր հավաքածուն ասվածի լավագույն ապացույցն է։ Այստեղ պահպանողական և մինիմալիստական ոճերով համադրված բացառիկ վարպետությունը հասցված է կատարելության: Հանգստությունն ու բրենդի արդեն լեգենդ դարձած զուսպ ոճը առաջին հերթին կոչված են ընդգծելու Jil Sander կրողների անհատականությունը։