Night drive boost

Night drive boost

Բրենդ
  • BBGR
Տեսակ
  • Ակնոցային ոսպնյակներ
Կիսվել:

NIGHT DRIVE BOOST

Օպտիմալ է գիշերային երթևեկության համար

BBGR ընկերությունը մշակել է հատուկ դիզայն և նորարարական լուծումներ, որոնք բավարարում են բծախնդիր սպառողների տեսողական պահանջները մեքենա վարելու ընթացքում։

Շատերը մեքենա վարելիս ունենում են անհարմարության և լարվածության զգացում: Երբեմն վարորդները վախենում են, որ վթարի կենթարկվեն, ի վիճակի չեն լինի արագ արձագանքել վտանգի պահին, ժամանակին չեն կարողանա նկատել փողոցը հատող հետիոտնին կամ ճիշտ չեն հաշվարկի դիմացի մեքենայի հեռավորությունը: Մեքենա վարելու արդյունքում աչքերը հոգնում են և դրանցում առաջանում է այրոց: Իրավիճակը ավելի է բարդանում հատկապես երեկոյան վարելիս, քանի որ մթության մեջ մեծանում է աչքերի լարվածությունը:

Այս խնդիրներից խուսափելու համար BBGR ընկերությունն առաջարկում է Night Drive Boost նորամուծությունը, որը զգալիորեն նվազեցնում է տեսողական անհանգստության աստիճանը մեքենա վարելիս։ Այս ծածկույթն օգնում է ավելի հստակ տեսնել առարկաների եզրագծերը։

Այս ոսպնյակները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են առավել ապահով վարել և հանգիստ զգալ ամենօրյա ոսպնյակներով հատկապես երեկոյան ժամերին։ Հարկ է նշել, որ գիշերային ժամերին բբի տրամագիծը մեծանում է, դաշտի խորությունը՝ նվազում և արդյունքում վատթարանում է հեռավորության ընկալումը: 

Night Drive Boost-ի առավելությունները

  • Հարմար է թե առավոտյան և թե գիշերը կրելու համար
  • Թուլացնում է դիմացից եկող լույսերի ուժգնությունը
  • Պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից
  • Կայուն է ջրի, մատնահետքերի, փոշու և այլ վնասվածքների նկատմամբ

Night Drive Boost -ը լավագույն լուծումն է բոլոր վարորդների համար:

Ակնոցային ոսպնյակներ Night drive boost

Անուն *
Էլ-փոստ*
Հեռախոս*
Հաղորդագրություն *